հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արսեն Զախարյանի աշխատավարձը «Լացիոյում» կկազմի տարեկան 1,8 միլիոն եվրո․ Նիկոլո Սկիրա

Արսեն Զախարյանի աշխատավարձը «Լացիոյում» կկազմի տարեկան 1,8 միլիոն եվրո․ Նիկոլո Սկիրա

Արսեն Զախարյանը «Լացիոյում» տարեկան 2 միլիոն եվրոյից մի փոքր պակաս կվաստակի:

 

Իտալական ակումբն ու «Դինամոն» պայմանավորվել են 20-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի հարցում։ Հաղորդվում էր, որ ռուսական թիմը խաղացողի համար կստանա 10+4 միլիոն եվրո։

Արսեն Զախարյանի աշխատավարձը հռոմեական ակումբում կկազմի տարեկան 1,8 միլիոն եվրո, տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականը։

Նախորդ մրցաշրջանում Արսենն անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ

  • Կիսվել: