ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ա Սերիայի բոլոր ֆուտբոլիստների համար պատվաստումը դարձել է պարտադիր

Ա Սերիայի բոլոր ֆուտբոլիստների համար պատվաստումը դարձել է պարտադիր

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության բոլոր մասնակիցների համար կորոնավիրուսի դեմ պատվաստումը դարձել է պարտադիր։ Պաշտոնական հանդիպման մասնակցելու համար անհրաժեշտ է առնվազն մեկ դեղաչափ պատվաստանյութ ստանալ։ «Ռոմայի» 32-ամյա անգլիացի պաշտպան Կրիս Սմոլինգը ստիպված է եղել պատվաստվել, թեեւ դեմ է եղել, հաղորդում է Sky Sports News-ը։

«Օրենքը մնում է օրենք։ Այն պահին, երբ Իտալիայի կառավարությունը պատվաստման մասին որոշում է ընդունում, այն պետք է կատարվի։ Մենք ցանկանում ենք, որպեսզի ֆուտբոլիստները հարգեն օրենքը, կարողանան կատարել իրենց աշխատանքը եւ խաղան ֆուտբոլ։ Չեմ կարծում, որ այս հարցում որեւէ խնդիր կծագի»,- ասել է Մոուրինյոն՝ անդրադառնալով Սմոլինգի պատվաստվման հարցին։

Հիշեցնենք, որ «Ռոման» Իտալիայի առաջնության 20-րդ տուրի արտագնա խաղում 1։3 հաշվով պարտվել է «Միլանին»։

  • Կիսվել: