Վերջին 5 տարիներին «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի կողմից իրականացվել է 15 000 -ից ավել կատաղության դեմ պատվաստում
Սեպտեմբերի 28-ին նշվում է Կատաղություն հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրը։
Օրվան նվիրված՝ Երևանի պետական բժշկական համալսարանում անցկացված միջոցառմանը ելույթով հանդես է եկել «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Ելույթի ընթացքում նա ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի՝ հիվանդության կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու հանրային իրազեկման արշավները՝ ընդգծելով պատվաստումների կարևորությունը։
Վերջին հինգ տարիների ընթացքում «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի կողմից իրականացվել է 15 000 -ից ավել կատաղության դեմ պատվաստում:
Կենդանու կծելու դեպքում անմիջապես դիմեք բժշկի անհրաժեշտ պատվաստում ստանալու համար, և պարբերաբար պատվաստեք ձեր ընտանի կենդանիներին։



