հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Տարեսկզբից արդեն պատվաստվել և վերապատվաստվել է շուրջ 2130 թափառող շուն. Երևանի քաղաքապետարան

Տարեսկզբից արդեն պատվաստվել և վերապատվաստվել է շուրջ 2130 թափառող շուն. Երևանի քաղաքապետարան

Կատաղություն հիվանդության դեմ պատվաստումը ձեր կենդանուն դարձնում է ավելի անվտանգ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
 
«Կատաղությունը վտանգավոր հիվանդություն է, սակայն հնարավոր է այն կանխարգելել՝ պատվաստելով ձեր կենդանիներին և կծվածության դեպքում ձեր պատվաստումով:
 
Երևանում թափառող շները պատվաստվում և վերապատվաստվում են կատաղություն հիվանդության դեմ «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից:
 
Տարեսկզբից արդեն պատվաստվել և վերապատվաստվել է շուրջ 2130 թափառող շուն»,-ասված է հաղորդագրության մեջ:
 
 
 
 
 

  • Կիսվել: