Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ:
«Խորապես ցավում եմ մեր լավագույն և լուսավոր դիվանագետներից մեկի՝ Ռուբեն Շուգարյանի մահվան համար։ Մենք կորցրեցինք հիանալի ընկերոջ և աջակցի։ Կկարոտեմ նրա իմաստությունը, հանգստությունը և մեծահոգի ընկերությունը։ Ցավալի է։ Աստված լուսավորի նրա հիշատակը»,-նշել է նախարարը:



