հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Կապրենք, կտեսնենք. ուզում են ապակայունացնել մեր երկիրը. Փաշինյանը ԵԱՏՄ երկրների զեկույցի մասին

Կապրենք, կտեսնենք. ուզում են ապակայունացնել մեր երկիրը. Փաշինյանը ԵԱՏՄ երկրների զեկույցի մասին

Իմ դիրքորոշումը չի փոխվել՝ կապրենք, կտեսնենք։ Այս մասին Կառավարության հոկտեմբերի 22-ի նիստին հաջորդած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների վերջին հայտարարություններին։

Վարչապետի խոսքով՝ Կառավարության գլխավոր նպատակը Հայաստանի կայուն զարգացումն է, ինչպես նաև երկրի անկախության ու ինքնիշխանության պաշտպանությունը։

«Մենք գնալու ենք այս ճանապարհով և մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնելու ուղով»,- ասաց Փաշինյանը։

Նա մասնավորապես հիշատակեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով օրինագիծը՝ նշելով, որ սա այն եզակի դեպքերից է, երբ Կառավարությունը պաշտպանել է քաղաքացիական հասարակության օրենսդրական նախաձեռնությունը։

Կառավարության ղեկավարը նաև ընդգծեց երկրում ժողովրդավարությունը պաշտպանելու իրենց հաստատակամությունն ու պատրաստակամությունը։

  • Կիսվել: