Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին կվերադարձնի մոլորվելու հետևանքով Հայաստանի տարածքում հայտնված Ադրբեջանի քաղաքացուն:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Աշխարհում չկա մի սահման, շփման գիծ, ռազմաճակատային գիծ, որ մեկ մարդը չկարողանա անցնել: Մարդը անցել է, զինվորականները հայտնաբերել են, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդը քայլելով գալիս է, ձերբակալել են, հանձնել են ԱԱԾ-ին, Հանրապետության հրապարակից չեն ձերբակալել: Մարդը անցել է, պետք է վերադարձնենք իրենց»,- ասաց Փաշինյանը:
Ավելի վաղ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 17։50-ի սահմաններում, Տավուշի մարզում հայտնաբերվել է Ադրբեջանի Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968-ին ծնված Յաշար Ալի Օղլու Քասիմովը։ Գերատեսչությունը հայտնում է, որ Ադրբեջանի քաղաքացին ՀՀ տարածքում է հայտնվել մոլորվելու հետևանքով։ Ներկայում համապատասխան գործողություններ են ձեռնարկվում նրան վերադարձնելու նպատակով։


