Իրանք ասում են՝ ի՞նչ COP, եկեք գնանք քյաբաբ-խորոված ուտենք, «Բրաբուս» առնենք. Փաշինյանը՝ COP-17-ը քննադատողների մասին
Իրանք ասում են՝ ի՞նչ COP, եկեք գնանք քյաբաբ-խորոված ուտենք, «Բրաբուս» առնենք: Այս մասին պատասխանել է Փաշինյանը, լրագրողի՝ COP-17-ի ընթացքում ծախսված 31 միլիոնի վերաբերյալ հարցին:
«Երբ, որ մարդիկ հարցնեն ասեն «where are you from?», մենք էլ պատասխանենք՝ «Armenia», դեպքերի 80 տոկոսում մեզ կպատասխանեն «Ռումինիա՞, Ալբանիա՞»: Մինչև մենք կփորձենք նկարագրել, որ ոչ, Հայաստան, մեծ հիասթափություն կապրենք»,- նշել է նա:



