չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ժամանակն է համախմբվելու և սթափվելու. Պարգև Սրբազան

Ժամանակն է համախմբվելու և սթափվելու. Պարգև Սրբազան

Այսօր մենք ձեզ հետ միասին սգո արարողություն ենք կատարում՝ ի հիշատակ մեր սուրբ նահատակների: Այս մասին այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգեհանգստյան կարգի ժամանակ ասաց Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ այսօր մեր երկնային սրբերի բանակն ավելացավ 5 հազար հոգով: ՛՛Նահատակի պսակն ամենաթանկագինն է, որովհետեւ նրանք գիտակցաբար գնացին դեպի մահ: Այսօր ոգեկոչելով հիշատակը մեր նվիրյալների, սուրբ նահատակների, ամեն ինչ պետք է անենք, որ այդ արյան թանկագին գինը ամեն ինչով արդարացվի: Պետք է իրենց երազանքը կյանքի կոչենք՛՛,-հավելեց Պարգև Սրբազանը:

Նրա խոսքով՝ մեզ դեռ մարտահրավերներ են սպասում, որոնց պիտի պատրաստվենք ավելի զորեղ կերպով: ՛Պիտի ավելի սթափ ու իմաստուն որոշումներ կայացնենք: Միայն միաբան ուժերով կարող ենք հարթել մեր ապագան: Բոլորիս կոչ եմ անում՝ ժամանակն է համախմբվելու, սթափվելու: Թող Աստված հոգին լուսավորի մեր նահատակների, իրենց հարազատներին Սուրբ հոգով մխիթարություն պարգեւի՛՛,-նշեց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

  • Կիսվել: