չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Զեկույցում ամեն ինչ կա, բայց իրականում աղտոտված, կեղտոտ, մութ քաղաք է. Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ

Զեկույցում ամեն ինչ կա, բայց իրականում աղտոտված, կեղտոտ, մութ քաղաք է. Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ

«Այս զեկույցը ինձ հիշերեց սովետական ժամանակվա «Ժամանակ» ծրագիրը, որ ամեն ինչ զեկույցում կա, բայց իրականության մեջ ոչինչ չկա»,-  Երևանի ավագանու նիստում  Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին նախագծի ներկայացումից հետո  ասաց ավագանու «Ազգային առաջընթաց»  խմբակցության անդամ Սեդա Տեր-Մինասյանը։

Նա նշեց, որ զեկույցում կա՝  տրանսպորտ, լուսավորություն. «Բայց մենք դուրս ենք գալիս՝ աղտոտված, կեղտոտ քաղաք, անիմաստ  տրանսպորտային համակարգ, որը գոյություն չունի,  մութ քաղաք, իսկ ձեր զեկույցում այդ ամենը կա»։

Նա նաև նշեց, որ պետք չէ մոռանալ՝ 70 տոկոս նոր շարժակազմը, որը քաղաքային իշխանությունը դրոշի նման թափահարում է, պայմանագրերը բերվել և ստորագրվել են Հայկ Մարությանի կողմից, իր օրոք, կամ՝ աղբատար մեքենաներ են ավելացնում, բայց քաղաքը  կորում է  աղբի մեջ։

«Իսկ  արևային պանելները սուբսիադավորվում է պետության կողմից, այնպես որ դուք համարյա թե ոչինչ եք անում»,- ասաց Սեդա Տեր-Մինասյանը։

  • Կիսվել: