երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունն ահազանգել է Գյումրիում ընտրախախտման մասին

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունն ահազանգել է Գյումրիում ընտրախախտման մասին

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունն ահազանգել է ընտրախախտման մասին:

Կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տեսանյութ, որին կից՝ գրված է. ՛՛Ընտրական իրավունքի խախտում Գյումրու ավագանու ընտրության քվեարկության ընթացքում.
 
- Թիվ 31/48 տեղամասային հանձնաժողովի նախագահը հրաժարվում է գրանցամատյանում գրառել «Զարթոնք» ԱՔԿ-ի վստահված անձի գնահատականը՝ կարգի խախտման վերաբերյալ: Ավելին, վստահված անձին սպառնում է հեռացնել տեղամասից: Դեպքի վերաբերյալ թիվ 31 տարածքային հանձնաժողովին ներկայացվել է համապատասխան դիմում՛՛:
 

  • Կիսվել: