ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Զարեհ Սինանյանը հունիսի 22-24-ը կգործուղվի Հունաստան

Զարեհ Սինանյանը հունիսի 22-24-ը կգործուղվի Հունաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանը հունիսի 22-24-ը կգործուղվեն Հունաստան:

Այդ մասին ասված է վարչապետի հունիսի 17-ի 702 – Ա որոշուման մեջ, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

Նշվում է, որ Սինանյանը և Ավանեսյանը Հունաստան են մեկնում Կիպրոսի Հանրապետության նախագահական հանձնակատարի և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ եռակողմ հանդիպմանը մասնակցելու, համագործակցության հարցեր քննարկելու, եռակողմ փոխըմբռնման հուշագիր կնքելու և հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով:

  • Կիսվել: