երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի համաշխարհային պրակտիկայից բացառենք զինվшծ hակամարտությունների ցանկացած հրահրում. Պուտին

Պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի համաշխարհային պրակտիկայից բացառենք զինվшծ hակամարտությունների ցանկացած հրահրում. Պուտին

Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի համաշխարհային պրակտիկայից բացառենք զինված հակամարտությունների ցանկացած հրահրում: Այս մասին Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա, մասնավորապես, նշել է. «Համոզված եմ, որ Բիշքեկում մեր համատեղ աշխատանքը կնպաստի Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում բազմակողմանի փոխգործակցության առաջմղմանը՝ ողջ Եվրասիայի անվտանգության, խաղաղ զարգացման և բարգավաճման ամրապնդման նպատակով:

Այդ կապակցությամբ կցանկանայի հիշեցնել, հարգելի՛ ընկերներ, որ այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին օրը։ Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի համաշխարհային պրակտիկայից բացառենք զինված հակամարտությունների ցանկացած հրահրում: Մեր աշխատանքը հենց դրան էլ տանում է»:

  • Կիսվել: