երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումն ԱՄՆ-ի հիմնական խնդիրն է. Ջեյ Դի Վենս

Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումն ԱՄՆ-ի հիմնական խնդիրն է. Ջեյ Դի Վենս

ԱՄՆ-ի հիմնական խնդիրը շարունակում է մնալ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր կատարած քայլերի մեծ մասն իրականում ուղղված է Հորմուզի նեղուցում անխափան նավագնացության ապահովմանը»:

Ըստ Վենսի՝ կիրակի օրը Լարկ կղզում գտնվող թիրախներին հասցված հարվածը նպատակ ուներ խոչընդոտելու Իրանին նեղուցում ականներ տեղադրելուն։

«Անցած գիշեր, իհարկե, հարվածներ են հասցվել, և մենք պատասխանել ենք իրանցիների գործողություններին, որոնք պատրաստվում էին ականներ տեղադրել», - հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության Մերձավոր Արևելքում (CENTCOM) ներկայացուցչին, հայտնել էր, որ ամերիկյան զինված ուժերը հարված են հասցրել Լարկ կղզում գտնվող իրանական ռազմական թիրախներին՝ Հորմուզի նեղուցի ականապատման փորձը կանխելու համար։

  • Կիսվել: