երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Որպես մարզիչ՝ խաղացողներիս հետ շատ եմ խոսել Մխիթարյանի մասին. Եղիշե Մելիքյան

Որպես մարզիչ՝ խաղացողներիս հետ շատ եմ խոսել Մխիթարյանի մասին. Եղիշե Մելիքյան

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին՝ ընդգծելով նրա բացառիկ դերն ու անձնական օրինակը հայկական ֆուտբոլում, գրում է armsport.am-ը:

Ռուսական «Чемпионат» պարբերականի թղթակցի հետ զրույցում հայ մասնագետը նշել է, որ հայ կիսապաշտպանի ֆանտաստիկ մարզավիճակն իր համար օրինաչափ արդյունք է.

«Հենրիխ Մխիթարյանն օրինակ է մեր ֆուտբոլիստների և բոլորիս համար։ Նրա մարդկային ու ֆուտբոլային որակները հպարտություն են առաջացնում։ Շատերը զարմանում են, որ Հենրիխը մինչ օրս խաղում է նման բարձր մակարդակում, բայց ես՝ ոչ։ Նրան ճանաչում եմ դեռ 14-15 տարեկանից, ամեն ինչ տեսել եմ։

Նա այնպիսի ապրելակերպ է վարում և այնպես է պրոֆեսիոնալ վերաբերվում ֆուտբոլին, որ նրա հիանալի մարզավիճակն անգամ 37 տարեկանում անակնկալ չէ։ Որպես մարզիչ՝ ես իմ խաղացողների հետ շատ եմ խոսել Մխիթարյանի մասին։ Նրա օրինակը դաստիարակում է ֆուտբոլիստներին»,- ասել է Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանն ավարտել է միջազգային կարիերան 2021 թվականին։

  • Կիսվել: