երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Վթարային ջրանջատում՝ Շիրակի մարզի որոշ հասցեներում

Վթարային ջրանջատում՝ Շիրակի մարզի որոշ հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 29-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Արթիկ քաղաքի, Նոր Կյանք, Վարդաքար, Հովտաշեն գյուղերի, Անուշավան համայնքի 29, 30, 31, 32, 33 փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: