չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Վթար Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վթար Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 16-ին, ժամը 16:43-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Ռ․ Հ․, ծնված 1981 թ.) և «Moskvich» (վարորդ՝ Ս․ Ս , ծնված 1967 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

  • Կիսվել: