հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վստահեցնում ենք նման բովանդակության հայտարարություններն առաջացնելու են իրավական հետևանքներ․ Փաստաբանը՝ Սուքիասյանին

Վստահեցնում ենք նման բովանդակության հայտարարություններն առաջացնելու են իրավական հետևանքներ․ Փաստաբանը՝ Սուքիասյանին

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարությանը առ այն, թե Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում միլիոնավոր դոլարներ է «կրվել»՝ պնդելով, թե դա արվել է զենք գնելու, զինվորների, կրթության ու առողջապահության ոլորտների հաշվին։

«Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ՝ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը  ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս հայտարարել է, թե ինչպես է ստացվել, որ ՀՀ նախկին փոխվարչապետ, այժմ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը, երբեք չզբաղվելով բիզնեսով, ձեռք է բերել 100 000 000 ԱՄՆ դոլարի կարողություն, և  Երևան քաղաքի Կենտրոն համայնքում ունի թվով 57 միավոր սեփականության իրավունք։

Ցանկանում եմ տեղեկացնել, որ հիշյալ անձնավորության հայտարարությունները բացարձակ սուտ են և զրպարտիչ։ Թե Արմեն Գևորգյանը և թե վերջինիս փաստաբանական թիմը բազմիցս հրապարակային հերքել է այդ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը։

Անգամ եթե տվյալ անձնավորությունը նման հայտարարություն անելիս հիմք է ընդունել ՀՀ ՀՔԾ կողմից ամիսներ առաջ տարացված հաղորդագրությունն, ապա հարկ եմ համարում նշել, որ նույնիսկ այդ հաղորդագրությունում որևէ ձևով հիշատակված չէ 100 000 000 ԱՄՆ դոլարի առկայության մասին, հետևաբար ակնհայտ է, որ  այդ պատգամավորի կողմից փորձ է կատարվում  մանիպուլացնել հանրային կարծիքն:

Բացի այդ նշված անձն իր քաղաքական թիմին բնորոշ ձևով ուղղակի ստի ու կեղծիքի տարածման հերթական դրսևորումն է իրականացնում:

Ի վերջո զարմանալի է, թե ինչպես է գործարարը  չի տիրապետում հասարակ հաշվարկային կուլտուրային։ Վստահեցնում ենք նման ձևի ու բովանդակության հայտարարություններն առաջացնելու են իրավական հետևանքներ»:

  • Կիսվել: