Էստոնիայի ռազմածովային ուժերը փորձել են գրավել ռուսական անձնակազմով նավթային տանկեր. աղբյուր
Էստոնիայի ռազմածովային ուժերը փորձել են գրավել ռուսական անձնակազմով JAGUAR նավթային տանկերը, որը չեզոք ջրերով ուղևորվում էր Պրիմորսկ, սակայն փորձն անհաջող է ստացվել: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ էստոնացիները գործողության ընթացքում օգտագործել են ուղղաթիռ, նավ և ՆԱՏՕ-ի կործանիչ, սպառնացել են խոյահարել և փորձել են դեսանտ իջեցնել նավի վրա, սակայն անձնակազմը չի արձագանքել զգուշացումներին, այնուհետև ռուսական Սու-35 ինքնաթիռը բարձրացել է օդ, և հետապնդումը դադարել է:
Ըստ ԶԼՄ-ների՝ դրանից հետո Էստոնիան Ռուսաստանին մեղադրել է իր օդային տարածքը խախտելու համար և Էստոնիայում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Լենար Սալիմուլինին կանչել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել։
Հաղորդվում է նաև, որ նավթային տանկերը Գաբոնի դրոշի ներքո է եղել և ուղևորվում էր ռուսական նավահանգիստ։
Տեսանյութը՝ այստեղ: