շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պրոդուկտը, որը ստեղծվում է Հայաստանում՝ ոչ մի ձևով չի արտացոլվում, որ մենք կարողանանք մեր ընդհանուր հաշվեկշռի մեջ ունենալ, որ 5 միլիարդի արտադրություն տվեցինք. Սուքիասյան

Պրոդուկտը, որը ստեղծվում է Հայաստանում՝ ոչ մի ձևով չի արտացոլվում, որ մենք կարողանանք մեր ընդհանուր հաշվեկշռի մեջ ունենալ, որ 5 միլիարդի արտադրություն տվեցինք. Սուքիասյան

Ընդհանրապես,Հայաստանի Հանրապետությունում շատ արագ տեմպերով զարգանում է բարձր տեխնոլոգիական ոլորտը և միևնույն ժամանակ մենք մի մեծ խնդիր ունենք՝ տարիներ շարունակ ես այդ խնդիրը բարձրացրել եմ։ Այս մասին այսօր ԱԺ հերթական նիստում իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Սուքիասյանն անդրադարձավ ՀՀ-ում տարեկան արտադրանքին՝ նշելով. «Հայաստանի Հանրապետությունում մեր մոտավոր հաշվարկով այս պահին տարեկան մոտավորապես 5 միլիարդի չափ արտադրանք է տրվում, այդ արտադրանքն ինտերնետով է փոխանցվում, սահմանը չի հատում, ավելացված արժեքի հարկ չի գոյանում և այդ արտադրանքը, որն արտադրվում է Հայաստանում՝ դրա 90 տոկոսն օտար երկրից այստեղ իրենց բաժանմունքները բացած կազմակերպություններն են անում:

Ինչ է կատարվում՝ պրոդուկտը, որը ստեղծվում է Հայաստանում, ոչ մի ձևով չի արտացոլվում, որ մենք կարողանանք մեր ընդհանուր հաշվեկշռի մեջ ունենալ, որ մենք 5 միլիարդի արտադրություն տվեցինք: Միայն աշխատավարձի մասով է այդ գումարները գալիս Հայաստան՝ գրենական պիտույքների ձեռքբերման, տարածքների վարձակալության և ինտերնետ ծառայության համար է վճարվում։ Որպես տեխնոլոգիա, որը ստեղծվում է Հայաստանում ևՀՀ-ից դուրս է գալիս՝ այդպիսի տող չկա, այդպիսի առաջարկ չկա, չնայած արդեն շատ եվրոպական կազմակերպություններ բանակցում են և ասում՝ գիտեք ինչ, դուք լավ պայմաններ եք տալիս, դուք պետք է շահութահարկ օգտագործեք, իհարկե՝ որ պահից շահութահարկ օգտագործեցին, այդ պահից այդ 5 միլիարդի արտադրությունն արդեն կգրանցվի, որ Հայաստանում է և Հայաստանից տեղափոխվել է այլ երկրներ»:

  • Կիսվել: