ուրբաթ, հոկտեմբեր 16
16 / 10 / 2026
Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնում հոկտեմբերի 6-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ստեփանավան քաղաքի 46-ամյա բնակիչը աճեցնում է կանեփի բույսեր, ինչպես նաև պատրաստում և օգտագործում է թմրամիջոց։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ 46-ամյա տղամարդը հրավիրվել է բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ ոստիկանների տեղեկությունը հավաստի է։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 46-ամյա տղամարդու տնակի հարակից ցախանոցում հայտնաբերվել են 804 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված և կանեփի բույսեր։

Ստեփանավանի բնակիչ 46-ամյա տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: