հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Երիտասարդ, գրավիչ տղա է, լուրջ անցյալ ունի. Թրամփը՝ Սիրիայի ղեկավարի մասին

Երիտասարդ, գրավիչ տղա է, լուրջ անցյալ ունի. Թրամփը՝ Սիրիայի ղեկավարի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ Սաուդյան Արաբիայում հանդիպել է Սիրիայի ղեկավար Ահմեդ Ալ-Շաարայի հետ:

Այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում նա պատմել է, թե ինչ կարծիքի է Սիրիայի նախագահի մասին: 

Թրամփն ասել է, որ հիանալի կարծիք ունի Ալ-Շաարայի մասին, որ նա «երիտասարդ, գրավիչ տղա է, լուրջ անցյալ ունի, անցյալի շատ լուրջ մարտիկ է»։

Լրագրողի հարցին, թե դա նրան չի՞ անհանգստացնում՝ Թրամփը պատասխանել է, որ Սիրիայի ղեկավարը հնարավորություն ունի ամեն ինչ կարգավորելու: «Ես խոսել եմ նախագահ Էրդողանի հետ: Մենք իրար հետ լավ հարաբերություններ ունենք։ Նա նույնպես հավատում է, որ Ալ-Շաարան խնդիրները հաղթահարելու լավ հնարավորություն ունի»,-ասել է Թրամփը։

  • Կիսվել: