հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Հայտնի է Ուկրաինայի հետ բանակցությունների նպատակով Թուրքիա մեկնող ռուսական պատվիրակության կազմը

Հայտնի է Ուկրաինայի հետ բանակցությունների նպատակով Թուրքիա մեկնող ռուսական պատվիրակության կազմը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի հետ բանակցությունների համար ՌԴ պատվիրակության կազմի վերաբերյալ։

Այսպես՝ բանակցությունների նպատակով Ստամբուլ կմեկնեն՝

Վլադիմիր Մեդինսկի՝ ՌԴ նախագահի օգնական,

Միխայիլ Գալուզին՝ ՌԴ ԱԳ փոխնախարար,

Իգոր Կոստյուկով՝ ՌԴ ԶՈւ ԳՇ գլխավոր վարչության պետ,

Ալեքսանդր Ֆոմին՝ ՌԴ ՊՆ տեղակալ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտինի առաջարկած ուղիղ բանակցությունները կանցկացվեն մայիսի 15-ին, ՌԴ ԱԳՆ նախարար սերգեյ Լավրովը չի լինի պատվիրակության կազմում, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հետագա քայլերը կորոշի՝ ելնելով այն բանից, թե ովքեր կլինեն ՌԴ պատվիրակության կազմում:

Հայնտի է նաև, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիֆ Ուիթքոֆը և ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն կմեկնեն բանակցությունների մայիսի 16-ին։

  • Կիսվել: