երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մ-17 ԵԱ․ Ալինա Սուքիասյանը՝ երկամարտի բրոնզե մեդալակիր

Մ-17 ԵԱ․ Ալինա Սուքիասյանը՝ երկամարտի բրոնզե մեդալակիր

Ալինա Սուքիասյանը երկամարտի բրոնզե մեդալ նվաճեց Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում:

71 կգ քաշայինների պայքարում Ալինա Սուքիասյանը երկամարտում ցույց տվեց 185 կգ արդյունք (85+100): Հրում վարժությունում նա արժանացավ նաեւ փոքր բրոնզե մեդալի:

Մ-17 ԵԱ-ում Հայաստանն արդեն նվաճել է 6 մեդալ երկամարտում։ Ժորա Գրիգորյանը (61 կգ) եւ Սերյոժա Բարսեղյանը (67 կգ) նվաճել են ոսկե, Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ) արծաթե, Կառլեն Դավթյանը (49 կգ) եւ Յուղաբեր Ամրոյանը (40 կգ) բրոնզե մեդալներ:

Հուլիսի 9

89 կգ Վալերիկ Մովսիսյան (նախնական հայտ 310 կգ)

81 կգ Էմմա Պողոսյան (նախնական հայտ 210 կգ)

Հուլիսի 10

102 կգ Ռուստամ Սահրադյան (նախնական հայտ 300 կգ)

102 կգ Աշոտ Մարգարյան (նախնական հայտը 310 կգ)

+102 կգ Գագիկ Մկրտչյան (նախնական հայտը 315 կգ):

Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը կավարտվի հուլիսի 10-ին, գրում է sport.news.am-ը:

  • Կիսվել: