Ռուբիոն և Ուիթքոֆը մայիսի 16-ին կմեկնեն Ստամբուլ՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների
Մայիսի 15-ին Թուրքիայում պետք է տեղի ունենան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած ուղիղ բանակցությունները: ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիֆ Ուիթքոֆը եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն կմեկնեն բանակցությունների մայիսի 16-ին։
Նշենք, որ մայիսի 13-ին Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Դոնալդ Թրամփի բանագնացները կմեկնեն Ստամբուլ: Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններին մասնակցելու է Ռուբիոն: Ինքը՝ Թրամփը, չի բացառել նաև Ստամբուլում ռուս գործընկերոջ հետ հանդիպման հնարավորությունը: Կրեմլում միևնույն ժամանակ հայտնել են, որ Ուիթկոքի և Քելոգի հետ շփումներ դեռ չեն նախատեսվում։
Ռուսական կողմը դեռ չի բացահայտել, թե ովքեր են լինելու իր պատվիրակության կազմում:
Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է. ՛՛Սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան՛՛: