Վրաստանը հայտարարել է կորոնավիրուսի համաճարակի պիկը հաղթահարելու մասին
Մեզ հաջողվել է կանխել կորոնավիրուսային համաճարակի պիկը: Այս մասին հայտարարել է Վրաստանի Առողջապահության նախարարության ղեկավար Եկատերինա Տիկարաձեն, փոխանցում է Լենտան:
«Մեր համատեղ գործողությունների միջոցով մենք կարողացանք վերահսկել վիրուսի տարածումը և ունենք այն իրավիճակը, որն ունենք»,-ասել է Տիկարաձեն:
Նրա խոսքերով, ներկայումս Վրաստանն ունի այնպիսի ռեսուրսներ, որը թույլ կտա ապահովել բոլոր վարակվածների բուժումը ստացիոնարներում։



