Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված կսահմանափակվեն արտերկրում ուսուցումն ու գործուղումները
Վրաստանում կայացել է կորոնավիրուսի տարածման կանխարգելման հարցով միջգերատեսչական խորհրդի հերթական նիստը:
Ըստ խորհրդի, այս փուլում կարանտինում շարունակում է մնալ 141 մարդ, իսկ ստացիոնար բուժում է ստանում 51 պացիենտ:
aliq.ge-ն գրում է, որ կառավարության վարչակազմի տեղեկատվությամբ, այսօր խորհրդի անդամները նոր որոշումներ են կայացրել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հետ կապված: Պետհաստատություններին խիստ խորհրդատվություններ են տրվել՝ սահմանափակել արտերկիր գործուղումներն ու ուսումնական ճանապարհորդությունները:
Միջգերատեսչական համակարգող խորհուրդը ևս մեկ անգամ կոչ է արել քաղաքացիներին՝ ինքնամեկուսացվել կարանտինի շրջանում, ցուցաբերել քաղաքացիական պատասխանատվություն և հետևել Առողջապահության նախարարության խորհրդատվություններին:



