շաբաթ, օգոստոս 8
8 / 8 / 2026
Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 566-ի

Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 566-ի

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 27 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում, գրում է sputnik-georgia.ru-ն։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 566 դեպք։

Ըստ աղբյուրի, առողջացածների թիվը հասել է 184-ի։

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 պացիենտ:

Նշվում է, որ կարանտինի ռեժիմում է մնում 5243 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 550-ը:

  • Կիսվել: