կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
Վրաստանի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան

Վրաստանի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան

Ապրիլի 6-ին Վրաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մաշտոցյան Մատենադարան։

Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանային համալիրում, ծանոթացել հայ միջնադարյան մատենագրությանը, ինչպես նաև Մատենադարանում պահվող այլալեզու ձեռագրերին:

Պատվիրակությանը ներկայացվել են նաև աշխարհի տարբեր երկրներում տպագրված հայերեն հնատիպ գրքեր։

 

 

  • Կիսվել: