երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վրաց-ադրբեջանական սահմանին սահմանապահի են պատանդ վերցրել

Վրաց-ադրբեջանական սահմանին սահմանապահի են պատանդ վերցրել

Նախօրեին վրացի ուժայինները զինված տղամարդու են ձերբակալել, որը պատանդ է վերցրել նրանց գործընկերոջը:

Վրաստանի ձերբակալված քաղաքացու դեմ քրեական գործ է հարուցվել հրազենային զենքի անօրինական շրջանառության եւ պատանդ վերցնելու մասին հոդվածով, նրանց մինչեւ 10 տարվա ազատազրկում է սպառնում, հայտնում է News.am-ը:
 
Դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի հետ սահմանին չհամաձայնեցված հատվածում: Պատանդ է վերցվել սահմանապահը՝ հստակեցրել են ՆԳՆ-ում:
 
«Վրաստանի քաղաքացին զենքով ու նռնակով սպառնացել է եւ վրացի սահմանապահին ստիպել, որպեսզի նա գնա դեպի Ադրբեջանի հետ սահմանի չհամաձայնեցված հատված: Նա մի քանի անգամ կրակ է բացել հրազենային զենքից»,- աղբյուրը մեջբերում է ոստիկանության հաղորդագրությունը: 

  • Կիսվել: