երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև Մոլդովայում. Moldpres

Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև Մոլդովայում. Moldpres

Հոկտեմբերի 19-ին` ժամը 11:51-ին, Ռումինիայի Վրանչա սեյսմիկ գոտում տեղի է ունեցել 4,8 մագնիտուդով երկրաշարժ։ Այն զգացվել է նաև Մոլդովայի Հանրապետությունում, այդ թվում՝ մայրաքաղաք Քիշնևում։ Այս մասին հաղորդում է Moldpres գործակալությունը։

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 121 կիլոմետր խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Ռումինիայի Նեհոյու քաղաքից մոտ 13 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։

Վրանչա սեյսմիկ գոտին Ռումինիայի ամենաակտիվ սեյսմիկ տարածաշրջանն է, որի հետ կապված են երկրում ժամանակի ընթացքում գրանցված ամենաուժեղ երկրաշարժերից մի քանիսը։

  • Կիսվել: