հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
5 զոհ, 10 վիրավոր. Կիևում անհայտ անձը պատանդ է վերցրել մարդկանց սուպերմարկետում և կրակ բացել

5 զոհ, 10 վիրավոր. Կիևում անհայտ անձը պատանդ է վերցրել մարդկանց սուպերմարկետում և կրակ բացել

Անհայտ անձն այսօր՝ ապրիլի 18-ին, կրակ է բացել մարդկանց վրա Կիեւի շրջաններից մեկում։ Մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ: Այս մասին տեղեկացնում է ՌԲԿ-Ուկրաինա-ն՝ հղում անելով «Полиция Киева» տելեգրամյան ալիքին։

«Անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա Գոլոսեեւյան շրջանում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ։ Զոհերի թիվը ճշտվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ոստիկանության վերակարգերը եւ КОРД հատուկ նշանակության ջոկատայիններն արդեն ուղարկվել են դեպքի վայր։ Իրավապահ մարմինները ներկայում հատուկ գործողություն են իրականացնում հանցագործին ձերբակալելու համար։ Ոստիկանությունում նշել են, որ միջադեպի մասին տեղեկատվությունը կթարմացվի։

ՌԲԿ-Ուկրաինայի աղբյուրների տվյալներով՝ նա բարիկադավորվել է «Վելմարթ» սուպերմարկետում։

Ավելի ուշ Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնել է, որ հատուկջոկատայինները վնասազերծել են կրակոցներ արձակող տղամարդուն:

«Ահաբեկիչը Կիեւում սպանել է 5 մարդու, եւս 10-ը, այդ թվում՝ երեխա, հոսպիտալացվել են», հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի:

Ուկրաինայի գլխավոր դատախազությունից էլ տեղեկացրել են, որ հրաձիգը 58 տարեկան է, ծնունդով Մոսկվայից:

  • Կիսվել: