կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վերին Շորժայի ուղղությամբ կրակոցներ չկան, հեռվից հրետանու ձայներ են լսվել

Վերին Շորժայի ուղղությամբ կրակոցներ չկան, հեռվից հրետանու ձայներ են լսվել

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բանակավայրի ուղղությամբ իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։ Այս մասին հայտնում է Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

Նրա փոխանցմամբ՝ հեռվից ժամը 7:00-ի կողմերը հրետանու ձայներ են լսվել, հավանաբար Ջերմուկի կողմերից։ 

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ սեպտեմբերի 13-ի ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ «Այդուհանդերձ, թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության, և թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։

 

  • Կիսվել: