Վերին Լարսում տարհանում է իրականացվել տարերային աղետի վտանգի պատճառով
Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» մաքսակետում (Վերին Լարս) գործարկվել է տարերային աղետների վաղ նախազգուշացման ավտոմատ համակարգը: Անվտանգության արձանագրության համաձայն՝ անմիջապես տարհանվել են մաքսակետի ամբողջ անձնակազմը՝ սահմանապահներ, մաքսավորներ և աշխատակիցներ:
Որպես կանխարգելիչ միջոց՝ Գվելեթի գյուղի մոտակայքում լիովին դադարեցվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը երկու ուղղություններով։
Նշենք, որ ավելի վաղ օդերևույթաբանները զգուշացրել էին Վրաստանում օգոստոսի 13-15-ը եղանակի կտրուկ վատթարացման մասին:



