հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վեդու՝ վերապրոֆիլավորված բուժկենտրոնը վերադառնում է իր հիմնական աշխատանքին

Վեդու՝ վերապրոֆիլավորված բուժկենտրոնը վերադառնում է իր հիմնական աշխատանքին

Արարատի մարզպետարանը տեղեկացնում է, որ օգոստոսի 3-ից Վեդու բժշկական կենտրոնը կվերադառնա իր հիմնական աշխատանքին:

«ԲԿ-ն հունիսի 9-ից վերապրոֆիլավորվել էր ինֆեկցիոն հիվանդանոցի և սպասարկում էր կորոնավիրուսով վարակված հիվանդներին:

Շնորհակալություն ենք հայտնում բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին՝ համավարակի օրերին դրսևորած բարձր պատասխանատվության, անձնվեր ու հոգատար աշխատանքի համար»,- նշված է մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:

  • Կիսվել: