երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վայոց ձորում, Չարենցավան, Հրազդան, Աբովյան, Գյումրի քաղաքներում և Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Վայոց ձորում, Չարենցավան, Հրազդան, Աբովյան, Գյումրի քաղաքներում և Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։
 
Վայոց ձորի մարզում, Չարենցավան, Հրազդան, Աբովյան, Գյումրի քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում և Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։

  • Կիսվել: