երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Աբովյանի, Ճամբարակի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Աբովյանի, Ճամբարակի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Հունվարի 26-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աբովյանի, Ճամբարակի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Ճամբարակի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը և Ստեփանավանի լեռնանցքը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

  • Կիսվել: