չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Վայոց ձորի մարզում բախվել են Nissan Tiida-ն ու ՎԱԶ-21010-ը. Nissan-ը կողաշրջվել է, կան վիրավորներ

Վայոց ձորի մարզում բախվել են Nissan Tiida-ն ու ՎԱԶ-21010-ը. Nissan-ը կողաշրջվել է, կան վիրավորներ

Երեկ՝ ապրիլի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:   Ժամը 17:40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 104.9 կմ հատվածում, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ, 60-ամյա Հայկ Ս.-ի վարած ՎԱԶ-21010 մակնիշի և Երևանի բնակիչ, 25-ամյա Համլետ Խ.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Nissan-ի ուղևոր, Երևանի բնակիչ` 33-ամյա Արման Հ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:   Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են Nissan-ը, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:   Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:  

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Համբարձումյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: 

  • Կիսվել: