կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վատացել է Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը. ԱԺԲ-ի ահազանգը

Վատացել է Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը. ԱԺԲ-ի ահազանգը

Տեղեկություններ են ստացվել, որ վերջին օրերին վատացել է Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ օրենսդրությունը թույլ չի տալիս Վ. Ավետիսյանի պաշտպանների (փաստաբանների) այցելությունը/տեսակցությունը ոչ աշխատանքային օրերին, ապա տեղեկությունները հնարավոր կլինի ճշտել միայն երկուշաբթի օրը։ Այս մասին տեղեկացնում է Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը․

««Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի, որը պատասխանատու է կալանավորված և դատապարտված անձանց առողջության համար, հեռախոսահամարին կատարված բազմաթիվ զանգերը մնացել են անպատասխան։

Հայատարարում ենք, որ Վարուժան Ավետիսյանի առողջության հնարավոր վատացման և նրան հրատապ կարգով պատշաճ բուժօգնություն չցուցաբերելը կարող է հանգեցնել չափազանց ծանր հետևանքների, որի համար պատասխանատու անձինք չեն խուսափելու ծանր պատասխանատվությունից ու պատժից»։

  • Կիսվել: