հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը բավարար է. նախարարություն

Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը բավարար է. նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունից անդրադարձել են ՊՊԾ գնդի գրավման գործով դատապարտված Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակի մասին ահազանգերին։

Ըստ նախարարության. «Վարուժան Ավետիսյանը մշտապես գտնվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» բժշկական անձնակազմի հսկողության տակ:

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, քրեակատարողական հիմնարկում կատարված ընդունելության ժամանակ Վ.Ավետիսյանը ներկայացրել է, որ երեկ երեկոյան է ունեցել գանգատ ինքնազգացողության հետ կապված, որն այս պահին անցել է և ըստ դատապարտյալի` ներկա պահին որևէ դեղորայքի կարիք չունի: Դատապարտյալը ներկայացրել է նաև որոշակի գանգատներ առողջական վիճակի հետ կապված, որոնք վերջինիս խոսքերով կրում են մշտական բնույթ:

Նախորդ ընդունելության ժամանակ վերոնշյալ գանգատները չներկայացնելու վերաբերյալ դատապարտյալը պարզաբանել է, որ գանգատի բնույթից ելնելով՝ կարևորություն չի տվել https://moj.am/article/3339

Զննության արդյունքում արձանագրված հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմանում։ Վ.Ավետիսյանը ենթարկվել է մի շարք հետազոտությունների: Վերջիններիս արդյունքներից ելնելով՝ ըստ անհրաժեշտության կորոշվի բուժման հետագա ընթացքը։

Ներկա պահին Վ. Ավետիսյանի առողջական վիճակը բավարար է»:    

  • Կիսվել: