Վարսավիրանոցները բացվում են
Մայիսի 4-ից անհատական ծառայությունները՝ լվացման, մաքրման, չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցները և գեղեցկության սրահները, կբացվեն։ Այսօր կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:
Ըստ նրա, կլինեն հատուկ ուղեցույցներ, կանոններ, թե ինչպես պետք է աշխատեն նրանք, ովքեր իրավունք են ունենալու աշխատելու:
Փոխնախարարը գործունեություն իրականացնող տնտեսվարողներին խնդրեց առաջնորդվել այդ կանոններով և ուղեցույցերով:


