հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վարորդը Lexus-ով Մելիք գյուղ–Ճարճակիս ճանապարհին բախվել է հողաթմբին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում. նա և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Վարորդը Lexus-ով Մելիք գյուղ–Ճարճակիս ճանապարհին բախվել է հողաթմբին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում. նա և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 30-ամյա Ջիվան Ա.-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Մելիք-Ճարճակիս  գյուղերի խաչմերուկի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և մի քանի մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ջիվան Ա.-ն և նրա ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ, 25-ամյա Յուրի Հ.-ն  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կարեն Դավթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է  ոստիկանության Արագածոտնի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մարտիրոսյանի գլխավորությամբ: 

  • Կիսվել: