երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Վարորդների կողմից  գումարների հավաքման վատ սովորությունը շարունակվում է․ ավագանու անդամը դիմեց քաղաքապետին

Վարորդների կողմից գումարների հավաքման վատ սովորությունը շարունակվում է․ ավագանու անդամը դիմեց քաղաքապետին

«Ես ամեն օր բախտ ունեմ Zhontong-ով  երթևեկելու, բայց վարորդների կողմից  գումարների հավաքման այդ վատ սովորությունը ցավոք սրտի շարունակվում է»,- այսօր՝ մարտի 15-ին Երևանի ավագանու հերթական նիստում նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Ասատրյանը, հետաքրքրվելով քաղաքապետից, թե տրանսպորտային համակարգի վերահսկողության առումով ինչ քայլեր են ձեռնարկվում։  

Արձագանելքով  Ասատրյանին քաղաքապետը նշեց․ «Այս պահի դրությամբ արդեն մեկ ավտոբուսում ծրագրային լուծում տվել ենք։ 10-15 օրվա ընթացքում, արդեն այն ավտոբուսների մեջ, որտեղ ունենք տեսախցիկներ՝ ամբողջությամբ կկարողանանք ինքնաշխատ  ձևով վերահսկողություն անել  և ինչ-որ չափով մեղմել խնդիրը։ Մինչև մենք կունենանք արդեն մեր կառավարման կենտրոնը»։

Սարգսյանի խոսքով, քաղաքային իշխանություններն այժմ վերահսկողությունն իրականացնում են այս տրամաբանությամբ։ 

Քաղաքապետը ևս մեկ անգամ դիմեց քաղաքացիներին․ «Հորդորում եմ մեր քաղաքացիներին, որ մետաղադրամը գցեն ընդունող սարքի մեջ։ Մենք համապատսախան գումար ենք տալիս վարորդին, կարծում եմ՝ բավականին բարձր։ Իհարկե վարորդի աշխատանքն էլ բավական ծանր է, բայց այդ միջոցները պետք է հավաքագրվեն, որպեսզի կարողնանաք  տրանսպորտային այլ բարեփոխումներ  ևս իրականացնել»։  

  • Կիսվել: