երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վարդգես Պետրոսյանի անվան հ.51 հիմնական դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից

Վարդգես Պետրոսյանի անվան հ.51 հիմնական դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից

 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ապրիլի 2-ին որոշում է ստորագրել, որով Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան հ.51 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Ղասաբօղլյանին ազատել է պաշտոնից։

Նա դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականից։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 3-րդ մասի 1-ին կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 130-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 61-րդ կետը, Երևանի քաղաքապետի 2024 թվականի մարտի 19-ի հ. Ն/15144-24 ծանուցումը, ինչպես նաև Լուսինե Ղասաբօղլյանի հետ 2019 թվականի ապրիլի 5-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1-րդ կետի «ա» ենթակետը և 5-րդ գլխի 5.1-րդ կետը՝

1. Լուսինե Խաչիկի Ղասաբօղլյանին՝ 2024 թվականի ապրիլի 8-ից ազատել «Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան հ.51 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2019 թվականի ապրիլի 5-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

2. «Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան հ.51 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել նույն կազմակերպության ուսումնական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ Անյա Սահակյանին»,-նշվում է որոշման մեջ:

  • Կիսվել: