չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Վարդենիսի տներից մեկում զենք-զինամթերք է հայտնաբերվել

Վարդենիսի տներից մեկում զենք-զինամթերք է հայտնաբերվել

Օգոստոսի 17-ին քրեական ոստիկանության գլխավոր եւ Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողները, Վարդենիսի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել Վարդենիս քաղաքի տներից մեկում եւ օժանդակ շինություններում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունում։

Իրավապահները խուզարկությամբ հայտնաբերեցին հակատանկային ձեռքի նռնակ, նռնակի երկու պայթուցիչ, ռետինե մահակ եւ մոտ 250 տարբեր տրամաչափի փամփուշտ:

Տանտերը հայտնել է, որ զենք-զինամթերքը Արցախյան ազատամարտի տարիներին է բերել Քարվաճառից:

Հայտնաբերվածն առգրավվել է դատաձգաբանական փորձաքննություն նշանակելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:


  • Կիսվել: