շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Վարչապետի խոսնակը դատապարտել է Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի նկատմամբ վանդալիզմը

Վարչապետի խոսնակը դատապարտել է Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի նկատմամբ վանդալիզմը

Վանդալիզմի դրսևորումները տեղ պետք է չունենան մեր հասարակությունում։ Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքին։

«Դատապարտում ենք տեղի ունեցածը։ Վանդալիզմի նման դրսևորումները տեղ չպետք է ունենան մեր հասարակությունում։ Ոստիկանությունը իրականացնում է հետաքննություն, արդյունքների մասին առաջիկայում հանրությունը կտեղեկացվի»,- ընդգծեց Վլադիմիր Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Գրբոյեդովի արձանը կարմիր ներկով ներկել էր Շահեն Հարությունյանը:

 

  • Կիսվել: