ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վարչապետի հետ հանդիպմանն առաջարկել եմ Սյունիքում ստեղծել ինքնապաշտպանական ուժեր. Տաթեւի համայնքապետ

Վարչապետի հետ հանդիպմանն առաջարկել եմ Սյունիքում ստեղծել ինքնապաշտպանական ուժեր. Տաթեւի համայնքապետ

Վարչապետի հետ հանդիպմանն առաջարկել եմ Սյունիքում ստեղծել ինքնապաշտպանական ուժեր: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Սյունիքի Տաթև համայնքի ղեկավար, «Շանթ դաշինք» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Լալայանը:

«Հարգելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, վերջին օրերում մամուլում և սոցիալական հարթակներում շրջանառվում են մի շարք կեղծ և զրպարտիչ նյութեր, առ այն, իբրև թե Սյունիքի համայնքապետերի և ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում, Սյունիքի համայնքապետերն իրենց համաձայնությունն են տվել Սյունիքից տարածքներ հանձնելուն մեր թշնամուն։

Տեղեկատվական այս քաոսին վերջ տալու նպատակով կներկայացնեմ մի փոքր դրվագ Սյունիքի համայնքապետերի և ՀՀ վարչապետի հետ հանդիպումից, բնականաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ հանդիպումը փակ ֆորմատով էր և որոշ քննարկված հարցեր ենթակա չեն հրապարակման:

Որպես Տաթև համայնքի ղեկավար, պահեստազորի սպա, Արցախյան երեք պատերազմների մասնակից, ՀՀ վարչապետին առաջարկել եմ Սյունիքում ստեղծել ինքնապաշտպանական ուժեր, որով հնարավոր կլինի արդյունավետ կերպով օգնել ՀՀ զինված ուժերին՝ դիմագրավելու թշնամական ագրեսիաներին:

Եվ վերջում մեկ անգամ էլ կուզեմ ասել, որ Սյունիքը մե՛րն է և մե՛րն է լինելու, Սյունիքը՝ թշնամուն հող չունի՛ հանձնելու»,-նշել է Լալայանը:

  • Կիսվել: