կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Անհետ կորած 25-ամյա տղայի դին հայտնաբերվել է Վանաձորի արհեստական լճակում

Անհետ կորած 25-ամյա տղայի դին հայտնաբերվել է Վանաձորի արհեստական լճակում

Հոկտեմբերի 13-ին, ժամը 11:01-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում՝ արհեստական լճում, տղամարդու դի է հայտնաբերվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Զորավար Անդրանիկի փողոցի մոտակայքում գտնվող արհեստական լճից դուրս են բերել Գ. Խ.-ի (ծնված 1998 թ․) դին:

shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը երեկվանից որոնվում էր ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնի կողմից՝ որպես անհայտ կորած: Նրա անհետ կորչելու մասին ոստիկանություն էր դիմել հայրը: Մահացածը 25-ամյա Գարիկ Խ.-ն էր:

  • Կիսվել: