երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Վաղն առավոտյան ժամը ութից՝ տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը. Բագրատ Սրբազան

Վաղն առավոտյան ժամը ութից՝ տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը. Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանն այսօր՝ մայիսի 12–ի հանրահավաքին երիտասադրներին կոչ արեց վաղն առավոտյան ժամը ութից անել «տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը եւ ՀՀ զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին եւ չարիքին»։ 

Նա նաեւ նշեց, որ վաղը առավոտյան ինքն այցելելու է ստեղծագործական միություններ՝ Գրողների միություն, Նկարիչների միություն, Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ եւ այլն։

«Մեր կազմակերպչական խումբը կնշի բոլոր վայրերը»,– ասաց նա։  

Նա նաեւ շնորհակալություն հայտնեց բոլոր կամավորներին, որոնք, նրա խոսքով, 24 ժամ են աշխատում։ Նա աջակցել ցանկացողներին կոչ արեց գալ, գրանցվել եւ հավաքագրվել կամավորական աշխատանքի։

«Այս օրերին մեզ բազմաթիվ մարդիկ են միացել։ Վստահ եմ՝ երբ մեր ծրագրերը կոնկրետանան անվստահության գործընթացի, վարչապետի թեկնածուի հետ կապված, մենք կլինենք մի քանի հարյուր հազար այստեղ»,– ասաց նա։

  • Կիսվել: