երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Սաղմոսով եմ սկել և ասել՝ Տերն է իմ լույսն ու կյանքը և իմ կյանքի ապավենը՝ ես ումից եմ վախենալու․ Սրբազան

Սաղմոսով եմ սկել և ասել՝ Տերն է իմ լույսն ու կյանքը և իմ կյանքի ապավենը՝ ես ումից եմ վախենալու․ Սրբազան

Ես իմ կյանքը միշտ աղոթքով, Սաղմոսով եմ սկել և ասել՝ Տերն է իմ լույսն ու կյանքը և իմ կյանքի ապավենը՝ ես ումից եմ վախենալու։ Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:

Այսօր գրությամբ եմ եկել: Տառապանքից, ցավից ու կորուստներից խոցված ժողովուրդ, այսօր ես դուրս եմ եկել պայքարի, որովհետև մենք ապրում ենք գողացված ուրախության և անպատվության ժամանակներում, երբ կորսված է մեր հայրենիքի չքնաղ՝ խտացված ազատությամբ լեցուն հատվածը, իմ ու ձեր սիրելի Արցախ աշխարհը։ Երբ բոլոր ուղղություններով վտանգված են մեր հայրենիքի սահմանները:

Մինչև այսօր ունենք հազարավոր զոհեր, անհայտության մեջ գտնվողներ, վիրավորներ, որոնց թիվը մինչև հիմա ճշտված չէ, վտանգված է մեր ինքնությունը։ Ապրում ենք ստի, թշնամության և ատելության միջավայրում: Այս պայմաններում եմ ես արձագանքել իմ Տիրոջ հորդորին, երբ հարցնում էր՝ ո՞ւմ ուղարկեմ այս ժողովրդի մոտ։ Վստահ եմ, որ դուք էլ եք այդ ձայնը լսել»,- նշեց նա:

Սրբազանի խոսքով՝ ստի և ճշմարտության պայքարի մասին է այս շարժումը, թշնամության և հաշտության պայքարի մասին է, որում անկասկած հաշտությունն ու ճշմարտությունը պետք է հաղթեն։

«Ամբողջությամբ ստով պարուրված իրադարձություն է այս սահմանազատումն, որն այս Կառավարության ղեկավարի հիմնական գործիքն է, եթե չասեմ մշտականը։ Տեղի է ունենում հակաօրինական ու հակասահմանադրական գործընթաց՝ ուժի սպառնալիքի միջոցով։

Մենք՝ այս շարժումը, բանական մարդիկ, դեմ չենք սահմանագծմանը և սահմանազատմանը, սակայն այն պետք է տեղի ունենա խաղաղության պայմանագրի կնքումով և ըստ ՀՀ օրենքների, միջազգային պայմանագրերի հիման վրա՝ երաշխավորների ներգրավմամբ և համապարփակ, ամբողջական մեկ փաթեթով»,- ընգծեց Սրբազանը։

«Այս համաժողովրդական, առանց գույների, բայց բոլոր գույներով շարժումը վկայում է, որ եռագույնը հաղթել է սև ու սպիտակին»,- ընգծեց Սրբազանը։

  • Կիսվել: